fbpx
Էկո

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Լիտվայի դեսպանին

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը։
Ողջունելով հյուրերին, նախարար Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ինչպես նաև 10 մլն ծառ նախաձեռնությանն արձագանքի համար, ապա վերահաստատել հանձնառությունը և պատրաստակամությունը ամենաբարձր մակարդակում սերտ համագործակցություն ապահովել Հայաստանի Հանրապետության և Լիտվիայի Հանրապետության միջև՝ ի նպաստ շրջակա միջավայրի կայուն զարգացման և կառավարման։

Իր հերթին Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար ոչ հեշտ հետպատերազմական ժամանակերում շրջակա միջավայրի ոլորտին ուղղված նախաձեռնությունների շարունակական և անխափան ընթացքն ապահովելու համար։ Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն շեշտեց, որ հեղափոխությունից ի վեր արձանագրված գործընթացներից ելնելով՝ իրենք նոր համագործակցությունների հեռանկարներ են տեսնում երկու երկրների միջև։

Հանդիպմանը քննարկվել են ապագա համագործակցության հեռանկարները և ընթացիկ ծրագրերն ու նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Մասնավորապես քննարկվել են անտառային քաղաքականության ոլորտում համագործակցության հարցեր։

Լիտվայի Հանրապետությունը հանդիսանում է առաջին երկրներից մեկը, որ պատրաստակամություն է հայտնել տրամադրել 10 000 հատ կեչու տնկի՝ՀՀ Կառավարության 10 մլն ծառ նախաձեռնության շրջանակում։

Քննարկվել են նաև լիտվական զարգացման գործընկերության և դեմոկրատիայի խրախուսման ծրագրի շրջանակում համագործակցութան հեռանկարները։

Վերամշակման/դեպոզիտային համակարգի ներդրման երկկողմ ծրագրի իրականացման նպատակով ՇՄ նախարարության կողմից հաստատման նամակ է ներկայացվել Լիտվայի բնապահպանական ծրագրերի իրականացման գործակալությանը։ Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2021թ․ հունվարին։

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացվել է հանրապետությունում պլաստիկ, ապակյա, թղթե և ալյումինե տարաների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի ներդրման նախնական վերլուծություն։ Համակարգի ներդրման առաջմղման և գործարկման նպատակով նախատեսվում է դեպոզիտային վերադարձման համակարգի ներդրման մոդելի տնտեսական վերլուծություն (հիմնված միջազգային փորձի վրա), ինչի արդյունքում կվերհանվեն երկրի համար առավել նպատակահարմար տարբերակները։

Նախարար Պետրոսյանն առաջարկել է առաջիկայում ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի երկու երկրների միջև փորձի փոխանակման ավելի առարկայական գործընթացով։

Նախարարը տիկին դեսպանին է ներկայացրել հետպատերազմական փուլում շրջակա միջավայրի ոլորտում գերատեսչության առաջնահերթությունները և կրկին անգամ պատրաստակամություն հայտնել մեր երկրում Լիտվիայի փորձի տեղակայման և բոլոր քննարկված խնդիրների ու դրանց լուծման անհրաժեշտ համագործակցության համար հիքեր ստեղծել»։

https://www.facebook.com/mnparmenia/posts/2645111942404152?__cft__%5B0%5D=AZVWlRsQmzWsLI9z1U6_i5y2bOIVXWKtAajH2QlemGUEPWF0kEOk5rre8P1KQ4VYq5dnNku1_XfHheGJwR3S0HgddUqtHuxN-8oy4YaxrcuutNzPCzYdstlbZ72h915eYqFgJLoiBSWaLp_408K64LWy&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ