Ղազախստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ս.թ. դեկտեմբերի 20-ին կազմակերպվել է «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5035 չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով ևս 10 ՀՀ, ինչպես նաև 16 ՂՀ քաղաքացիներ մեկնեցին ՀՀ:
«Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
https://www.facebook.com/armembkz/posts/3743823012345018