fbpx
Առողջապահություն

Կմեկնարկի հարթակ, որը կաջակցի ծխելու վատ սովորությունից ազատվել ցանկացողներին

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ 2021 թվականի հունվարի 18-ից կմեկնարկի QUITLINE խորհրդատվական հեռախոսային հարթակը, որի հիմնական նպատակն է աջակցել բոլոր ծխողներին` ազատվելու ծխելու վատ սովորությունից, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Խորհրդատվությունը կիրականացնեն հոգեբան-խորհրդատուները, ովքեր վերապատրաստում են անցել միջազգային ուղեցույցների համաձայն:

Ծառայությունը բոլորի համար անվճար է:

Խորհրդատվություն կարող եք ստանալ` զանգահարելով 060 440 001 հեռախոսահամարով:

Առողջապահության մասնագետներն անհամբեր սպասում են Ձեր զանգերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ