ՀՀ ԱԺ-ում այսօր քննարկվեց մի օրենքի նախագիծ, որով համայնքին հնարավորություն է տրվում որոշ տարածքներում տրանսպորտային միջոցներին վաճառքը կամ վարձույթը արգելել։
Նախագիծը ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Զեյնալյանը, Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Կորյուն Մկրտչյանը։
Բաղդասարյանն իր խոսքում հայտնեց, որ համայնքի ղեկավարը կարող է դիմել համայնքի ավագանուն, որպեսզի վերջինս հաստատի տարածքների ցանկը, որտեղ արգելվելու է իրականացնել մեքենաների վաճառք կամ վարձույթ։
Օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու դեպքում այն կգործի 2021 թվականի հունիսի 1-ից։