Մանսավոր այց է եղել, տուն գնելու հարց չի եղել․ Հրաչյա Հակոբյանը՝ Աննա Հակոբյանի Մոսկվա այցի մասին

Ամենադիտվածներ

Մանսավոր այց է եղել, տուն գնելու հարց չի եղել․ Հրաչյա Հակոբյանը՝ Աննա Հակոբյանի Մոսկվա այցի մասին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայր՝ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը խոսել է քրոջ Մոսկվա կատարած այցի մասին։

Դրա վերաբերյալ հարցին ի պատասխան, Հակոբյանը ասաց, որ այցը մասնավոր է եղել ու ոչ մի քաղաքացիության կամ բնակարան գնելու հարց չի լուծվում։ Նա այդ լուրերն անվանեց զավեշտալի։

Պատգամավորն ասաց նաև, որ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, չի մեկնել Մոսկվա Աննա Հակոբյանի և իր դուստրերի հետ։ Հակոբյանը նշեց, որ լուրի մասին իմանալուց հետո զանգահարել է Աշոտ Փաշինյանին և հարցրել, թե որտեղ է, որին Փաշինյանը պատասխանել է․ «Տանն եմ»։

Իսկ այցի վերաբերյալ մանրամասները նա խնդրեց ճշտել Աննա Հակոբյանից։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

https://www.facebook.com/24news.am/posts/808129433162862?__cft__%5B0%5D=AZVZzLmvm5UrDY6B2UttMvoHy3nj6bNbS9xZmu_vJXHo9aEt-mm_jNNBfDmTgQUAPhCBc9lPJJzZCxHFLCiL-YReRTohYaeNXPFDIWLsNMmmYRXwLbVz4i-JblIVMHajM5g0eqIIMT-Cg572NZjVfTH8ySAZ5dNTOXhH03DuOAlbYA&__tn__=%2CO%2CP-R

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ