Facebook-ի իր էջում Գարիկ Սարգսյանը գրել է, որ հավաստիացնում է, որ անելու է հնարավորը՝ կատարելու իմ առջև դրված խնդիրը:
«Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնում։
Շնորհակալ եմ Վարչապետին այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար։ Հավաստիացնում եմ, որ անելու եմ հնարավորը՝ կատարելու իմ առջև դրված խնդիրը: Ինչպես նախորդ աշխատանքում, այնպես էլ այստեղ, ծավալելու եմ թափանցիկ և հաշվետվողական գործունեություն։
Մեր երկրի համար այս բարդ ժամանակներում, միայն բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող ենք մեր հայրենիքը շեն ու բարեկեցիկ դարձնել»,- գրել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: