ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Հանրապետության տարածքից հայտնաբերված պայթուցիկ առարկաների և այլ զինատեսակների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի քաղաքում, Մարտունու շրջանի Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն գյուղերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում։
«Հորդորում ենք պայթյունների ձայներ լսելու դեպքում չանհանգստանալ, սակրավորներն են աշխատում։ Տեղեկատու հեռախոս՝ 911, 101, 112»,– ասված է ԱՀ ՆԳՆ տարածած հաղորդագրությունում։