fbpx
Իրավական

Ապօրինի ծառահատման դեպք՝ Տավուշում

Փետրվարի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն ստացան, որ Նավուր բնակավայրի 53-ամյա բնակիչն իր տան բակում շինափայտ է բեռնաթափում, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Տեղեկությունը ստուգելու նպատակով մեկնած օպերատիվ խմբի ծառայողները առանձնատանը կից անասնագոմում հայտնաբերեցին 230 սմ երկարությամբ տարբեր տրամաչափի լորենու գերաններ:

Ըստ տանտիրոջ որդու` հայտնաբերվածը պատկանում էր իրեն, նույն օրը ծառերն ինքն էր կտրել «Աղսու» կոչվող անտառածածկ տարածքից, սակայն համապատասխան փաստաթուղթ չներկայացրեց։
Հայտնաբերվածը ի պահ է հանձնվել անտառտնտեսությանը:

Վնասի չափը պարզվում է:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ