Ինչպես հայտնի էր դարձել՝ ՀՓՇ-ի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։
ՔԿ-ից նշել են, որ Մանուկյանին հրավիրելու պատճառը՝ հանրահավաքների ժամանակ նրա կողմից արված իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերով քննվող քրգործերով հարցաքննություն էր։
Կոմիտեից հայտնել են, որ նրան մեղադրանք է առաջադրվել ու որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին տարբերակը։
