Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղզստան կատարած այցի ընթացքում թուրք-ղրղզական Մանաս համալսարանում հանդիպել և ելույթով դիմել է ուսանողությանը:
Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Չավուշօղլուն խոսքն ուղղելով Հայաստանին, հետևյալ ակնարկներն ու դիտարկումներն է արել.
«Մեր դուռը բաց է այս ցանկությունը (Կովկասում մշտական խաղաղության և կայունության հաստատում) կիսող բոլորի համար, ներառյալ՝ Հայաստանի: Հուսով ենք, որ Եվրոպայից Ասիա ձգվող մեր ժողովուրդները միասին կաշխատեն երջանկության և զարգացման համար: Քանզի մի սերունդ, որը չի կարողանում համագործակցություն ապահովել, անկախ ազգությունից, միասին կվճարի գինը: Այդ իսկ պատճառով ասում ենք՝ «հերիք է»: Եկեք առաջ նայենք, առաջ շարժվենք և պատմության մեջ հիշվենք մեր ձեռք բերած հաջողությամբ»: