Այժմ, այդ թվում՝ անցյալ տարի միասին վերապրած իրադարձությունների ֆոնին, հայ հասարակության կողմից մեր ինտեգրացիոն կապերի ամրապնդման հստակ հայց է զգացվում: Այս մասին մարտի 19-ին «Հայ-ռուսական ռազմավարական միության արդիական խնդիրները ժամանակակից սպառնալիքների և մարտահրավերների առջև» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նա հավելեց, որ համապատասխան գաղափարներ են հայտնվում, շարժումներ, քաղաքական ուժեր են հայտնվում, որոնք մտադիր են իրականացնել այդ գաղափարները:
«Սա շատ կարևոր է, քանի որ մեր երկրների միջև ինտեգրման խորացումը, բազմակողմ ձևաչափերի շրջանակներում ինտեգրման գործընթացների խորացումը, ինչպես ցույց է տալիս կյանքը, արդիական և պահանջված են: Մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարները և անվտանգության ապահովման հեռանկարները մեծապես կախված են դրանից, ինչը շատ կարևոր է, այդ թվում՝ մեր ժողովուրդների միջև մշակութային և հոգևոր ինքնության պահպանման գործում: Երբ Հայաստանը ներքին զարգացման բարդ փուլում է, երբ դրվելու են որպես պետության, որպես հասարակության հետագա զարգացման ուղիները, երբ արդիական է հայ հասարակության՝ իր մեջ,իր ուժերի մեջ, իր պետության մեջ հայ հասարակության վստահության, իր ինքնիշխանության մեջ վստահության ամրապնդման հարցը: Այս հարցերը շատ կարևոր են և լուրջ, խորը և օբյեկտիվ իմաստավորման կարիք ունեն»,- պարզաբանեց նա:
Դեսպանի խոսքով՝ անվտանգության հարցերը, տարածաշրջանում առևտրատնտեսական զարգացման համար նախադրյալներ ստեղծելու հարցերը մեր երկրների միջև կապերի խորացման խնդիրն էլ ավելի արդիական են դարձնում:
«Կարևոր է օգտագործել մեր ընդհանուր պատմության ընթացքում կուտակված ողջ ներուժն ու փորձը, ինչպես նաև վերջին ժամանակներում ձեռք բերված փորձը, այն ինտեգրման կառույցների շրջանակներում աշխատելու փորձը, որին մասնակցում են մեր երկրները: Խոսքը ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի մասին է»,- ընդգծեց Կոպիրկինը:
Ռուս-հայկական հարաբերությունները, նրա գնահատմամբ, առանց չափազանցության կարելի է սերտ հարաբերություններ անվանել ժողովուրդների միջև, և այդքանով հանդերձ ավել կարևոր է իրական նախապայմանների իրացումը մեր քաղաքական գործողություններում, մեր գործնական քայլերում:
«Դա, պետք է ասեմ, արվում է: Ռուսաստանը և Հայաստանը համագործակցության շատ բարձր մակարդակ են պահել և պահում բոլոր ոլորտներում՝ անվտանգության ոլորտում, առևտրի, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում: Անցյալ տարի, երբ հայտնի հանգամանքների պատճառով շփումները չափազանց բարդ էին, մեր երկխոսությունը, մեր սերտ փոխհարաբերությունները չէին դադարում: Իհարկե, վերջնագիծը դարձան 2020-ի աշնան ողբերգական իրադարձությունները: Դրանք ողբերգական իրադարձություններ են ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ մեզ համար: Հայ ժողովրդի համար այս դժվար ժամանակաշրջանում Հայաստանը Ռուսաստանը միասին էին: Շատ սերտ փոխհարաբերություններ են պահպանվում բոլոր մակարդակներում, առաջին հերթին՝ ամենաբարձր մակարդակում»,- եզրափակեց դեսպանը:
Սղագրությունը՝ news.am-ի։