fbpx
Քաղաքականություն

Մեր գերիները 188-ը չեն, իրական թիվը տարբեր է․ Արա Այվազյան

Հայաստանն ամբողջությամբ կատարել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները՝ Ադրբեջանին հանձնելով բոլոր գերիներին: Այսօր այս մասին հայտնել է  ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:

«Ադրբեջանը չի կյատարել իր պարտավորությունները, դրա մասին մենք հայտարարել ենք և հրապարակային, և երկկողմ ու բազմակողմ մեր ամենօրյա շփումներում: Կա երևացող և չերևացող մաս»,- նշեց նա՝ նկատելով, որ արդեն իսկ կա որոշակի ճնշում Ադրբեջանի վրա:

Նախարարի խոսքով՝ Ադրբեջանը չի թաքցնում իր հանդուգն գործելաոճը և մարտահրավեր է նետում միջազգային հանրությանը՝ թե գերիների, թե մշակութային ժառանգության հարցով:

«Մեր գերիները 188-ը չեն, ուղղակի այդ թիվը նշված է ՄԻԵԴ-ի կողմից, իրական թիվը տարբեր է, ես չեմ հնչեցնի»,- ասել է  նախարարը:

Արա Այվազյանը ընդգծել է, որ Ադրբեջանի վրա ճնշումը օրեցօր աճում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ