Ամերիկյան SpaceX ընկերությունը երեքշաբթի իրականացրել է Մարս մեկնելու առաքելությունների համար նախատեսված Starship տիեզերանավի հերթական փորձնական թռիչքները, և այն կրկին կործանվել է վայրէջքի ժամանակ:
Մի քանի րոպեների ընթացքում այն բարձրացել է 10 կմ բարձրությամբ: Նախատեսվում էր, որ այն վայրէջք կկատարի մեկնարկային համալիրի մոտ տեղակայված հարթակին, սակայն վայրէջքի պահին այն պայթել է: Փորձարկումն իրականցվել է խիտ մառախուղի պայմաններում:
Այս մասին տեղեկանում ենք «ՏԱՍՍ» գործակալությունից: