Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 31-ի երեկոյան հեռուստատեսային ուղերձով կդիմի ժողովրդին, քանի որ կորոնավիրուսի վարակի երրորդ ալիքը, որն արագորեն տարածվում է ամբողջ երկրում, սպառնում է ծանրաբեռնել տեղի հիվանդանոցները:
Անցյալ երեքշաբթի օրը վերակենդանացման բաժանմունքներում Covid-19-ով ախտորոշված հիվանդների թիվն աճել է 98-ով՝ գերազանցելով 5000-ի շեմը, ինչը այս տարվա ամենաբարձր ցուցանիշն է: Հանրային առողջապահության մասնագետները նշում են, որ ֆրանսիական հիվանդանոցներում վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնվածությունը վկայում է այն մասին, որ ներկայիս սահմանափակումները բավարար չեն:
Այս մասին տեղեկանում ենք EADaily լրատվականից: