fbpx
Հասարակություն

Վերանորոգվել են Նորավանի, Շամի, Վաղատինի, Տոլորսի և Սիսիանի 2 մանկապարտեզները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Սուրեն Պապիկյանը Facebook-ի էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Սյունիքի մարզում վերջին 1 տարում մանկապարտեզները բարեկարգ են դարձել:

«Բարեկարգ մանկապարտեզներ սյունեցի փոքրիկների համար

Սյունիքի մարզում #մանկապարտեզների նորոգումը մեր #սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթություններից է:

1
Միայն Սիսիան համայնքում 2020-21 թթ. ընթացքում վերանորոգվել են Նորավան, Շամ, Վաղատին, Տոլորս բնակավայրերի, Սիսիանի թիվ 2, թիվ 3 մանկապարտեզները:

Երեխաների համար նոր, բարեկեցիկ միջավայր ապահովելու նպատակով արդիականացվել է նաև նախակրթարանների գույքը:

Սյունիքի այլ համայնքներում ևս սուբվենցիոն ծրագրերով շարունակվում է ինչպես մանկապարտեզների, այնպես էլ այլ ենթակառուցվածքների բարեկարգումը»,- գրել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ