Երեկ Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչի շրջանակներում կայացավ «Մանչեսթեր Սիթի» – Դորտմունդի «Բորուսիա» դիմակայության առաջին խաղը։
Հանդիպման ընթացքում գոլով աչքի ընկավ դորտմունդցիների ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը, ով դրանով դարձավ ՉԼ-ում գերմանական ակումբի լավագույն ռմբարկուն։
Նա 84-րդ րոպեին խփեց «Բորուսիայի» կազմում ՉԼ-ի իր կարիերայի 18-րդ գնդակը՝ շրջանցելով Ռոբերտ Լևանդովսկիին, ով խփել է 17 գնդակ։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ «Ման Սիթիի» հաղթանակով։