fbpx
Իրավական

Հակակոռուպցիոն դատարանում կլինեն 15 դատավորներ․ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում խոսեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծում արված որոշ փոփոխությունների, մասնավորապես՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների նոր թվի մասին։

Փոփոխություններն արվել են առաջին ընթերցումից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում։

Բադասյանն ասաց, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թիվը նվազեցվել է մինչև 15-ի։ Նա նշեց, որ նրանցից առնվազն 10-ը պետք է մասնագիտացված լինեն կոռուպցիոն հանցագործությունների, իսկ 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի գծով։

Նշենք, որ հանձնաժողովը հավանության արժանացրեց նախագիծը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ