Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 30 դեպք, որից 28 դեպքով հաշվարկվել է 12.114.490 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 8 դեպքով նշանակվել է 700.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրվել է 29 դեպք, 2-ով հաշվարկվել է 7.603.273 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 29-ով նշանակվել է 2.950.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է 27 դեպք, որից 27-ով հաշվարկվել է 12.100.490 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Նախկինում արձանագրված 18 դեպքով նշանակվել է 1.900.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 1 դեպքով հաշվարկվել է 14.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում իրականացված 2 ստուգման արդյունքում հաշվարկվել է 7.603.273 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 380.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում
Տարեկան վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 7 դեպքով նշանակվել է 470.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 5 գործ (ընդհանուր՝ 858.800 ՀՀ դրամ)։
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 443.200 ՀՀ դրամ: