Կիպրոսի առաջնությունում «ԱԵԼ Լիմասոլի» հետ խաղում «Անարտոսիսի» հայազգի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը գոլի հեղինակ է դարձել։
Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի Facebook-ի պաշտոնական էջից։
«Ստացավ գնդակը, գնահատեց իրավիճակը, հաշվենկատ հարվածով գրավեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը», – մեկնաբանել է գոլը ՀՖՖ-ն։
Համբարձումյանը գոլը հեղինակել է առաջին կեսի վերջնամասում, որի շնորհիվ հաշիվը հավասարվել է։
https://www.facebook.com/FootballFederationofArmenia/posts/10165389115980247?__cft__%5B0%5D=AZVIJSVif-DggJqH–Nd_C5vZ83F7AUppDyPAbR99aFDdaShsyqkbXS_gdc6ltgg_vYr-W86rgCtZSLXqu4R6djKah_Un71OO0Z0ea-7-NScYmoL9_gQ0edLWiEmxQrdx5N-GftNpmY5dvUVkJv2paolc-I9N7Q4Yt_chspIRBF5iA&__tn__=%2CO%2CP-R