fbpx
Աշխարհ

Փաշինյանը Պուտինից օգնություն չի խնդրել. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հյատնել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հինգշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկել Մոսկվայի կողմից օգնության թեման՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության հետ:

«Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Իհարկե, հայկական կողմը ծայրահեղ անհանգստություն է արտահայտել սահմանային իրավիճակի հետ կապված: Այդ մտահոգությունը կիսել է նախագահ Պուտինը: Նախագահ Պուտինը հատուկ ընդգծել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր կետերի իրագործման անհրաժեշտությունը»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կայացել է Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին, ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈՒ-ն «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում: Նույն օրը երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերը այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ-ին դիմելու մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ