«Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը Գրատպության թանգարանում կներկայացնի բացառիկ ցուցադրություն, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ առաջին անգամ և միայն մեկ օր Գրատպության թանգարանում կցուցադրվեն Հայաստանի ազգային գրադարանի փոքրածավալ գրքերը։
Ցուցադրվելիք գրականությունը պահպանվում է ՀԱԳ «Անձեռնմխելի գրականության բաժնի» Հայ գրքի ուսումնասիրման ենթաբաժնի հազվագյուտ գրականության և հայ գրքի պահպանման ենթաբաժնի հավաքածուներում:
Ցուցադրությունը կգործի մայիսի 18-ին՝ ժամը 10։00-22։00-ն: Մուտքն ազատ է։