fbpx
Հասարակություն

Սեուլում տեղի ունեցած ողբերգության պատճառով Gucci-ն չեղարկել է ցուցադրությունը

Gucci-ն չեղարկել է Cosmogonie հավաքածուի ցուցադրությունը, որն ի սկզբանե ներկայացվել էր մայիսին Ապուլիայում։ Շոուն նախատեսվում էր անցկացվել Սեուլի Կենբոկուն պալատում նոյեմբերին: Այս մասին գրում է WWD-ն։

Շոուի չեղարկման պատճառը սուգն է՝ Սեուլում հրմշտոցի հետևանքով ավելի քան 150 մարդու մահվան պատճառով։ Վերջին տվյալներով՝ զոհերի թվում կա 20 օտարերկրացի, սակայն թվերը շարունակում են փոխվել։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յելը համազգային սուգ է հայտարարել ողբերգության կապակցությամբ:

«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Սեուլի Իտաեւոն քաղաքում տեղի ունեցած ողբերգությունից տուժածների ընտանիքներին և ընկերներին»,- իրենց ցավակցությունն են հայտնել նորաձեւության տան ներկայացուցիչները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ