fbpx
Աշխարհ

Թուրքիան չի կարող ընդունել խորհրդատվական որոշումը․ Անկարայի արձագանքը՝ ԵԽ զեկույցին

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարությունը և գերատեսչության խոսնակ Թանժու Բիլգիչը 2 առանձին հայտարարություններով արձագանքել են մայիսի 19-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված Թուրքիայի վերաբերյալ խորհրդատվական բնույթի զեկույցին:

Նշյալ զեկույցում, ի թիվս այլ թեմաների, խոսվել է նաև արցախյան պատերազմում Թուրքիայի բացասական դերի մասին, ինչպես նաև Անկարային կոչ է արվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշված է, որ Թուրքիան չի կարող ընդունել այս խորհրդատվական որոշումը։

«Մերժում ենք այդ տեքստը, որը իրականությանը չհամապատասխանող պնդումներ է պարունակում մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության ու քաղ. կուսակցությունների վերաբերյալ, մեր երկրի՝ լուծմանը միտված, հումանիտար ու նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը դիտարկում է որպես սպառնալիք, Էգեյան ու Արևելյան Միջերկրական ծովերի ու Կիպրոսի հարցում արտացոլում է հունական անարդար ու կողմնակալ թեզերը, իսկ 1915-ի դեպքերի վերաբերյալ հիմնվում է հայկական միակողմանի պնդումների վրա»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ