Իտալական ալպերում ճոպանուղու ողբերգական վթար է գրանցվել։
Այս պահի դրությամբ նշվում է 14 զոհի մասին։ Կան նաև փրկվածներ վթարից: Նշվում է, որ 2 մանկահասակ երեխաներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, բայց նրանցից մեկին չի հաջողվել փրկել։
Վթարը տեղի է ունեցել, երբ ճոպանուղին գտնվել է երթուղու ամենաբարձր կետի՝ լեռան գագաթից 300 մետր բարձրության վրա։
Կա վարկած, որ վթարի պատճառ է հանդիսացել ճոպանի պոկվելը։
Ուշագրավ է, որ ճոպանուղին առաջին անգամ էր դուրս եկել երթուղի՝ հակահամաճարակային սահամանափակումների վերացումից հետո։