Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտնել է, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքների ծավալը կրճատվել է։
Նա ասաց, որ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին (զանգվածային անկարգություններ) մասով առաջադրված մեղադրանքը վերացվել է, իսկ ՀՀ ՔՕ 133-րդ հոդվածով (ազատությունից ապօրինի զրկել) էլ մեղադրանք չեն առաջադրել.
«Կանչել էին, որպեսզի հոդվածներից մեկով քրեական հետապնդում չիրականացնեին, մյուսը վերացնեին»։
Առուշանյանը վաղը նույնպես հրավիրվել է Քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ Առուշանյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասով, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 34-2251-րդ հոդվածի 1-ին մասով, որպես մեղադրյալ ներգրավելու մասին։
Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից: