Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Մեմֆիս Դեպայի՝ «Բարսա» տեղափոխման մասին։
«Դեպայը դեռ չի տեղափոխվել «Բարսելոնա», բայց մոտ է դրան։ Գործարքը մոտ է կնքմանը։
Ես ցանկանում էի նրան ձեռք բերել դեռ հունվարին, բայց եթե հիմա էլ դա տեղի ունենա, հրաշալի կլինի։
Մենք գիտենք, թե ինչ կարող ենք անել միասին», – Կումանի խոսքերը մեջբերում է Voetbal International-ը։