Կառավարություն

Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակը հուլիսի 1-ից վճարվելու է անկանխիկ

ՀՀ կառավարությունը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ Երևանում, Գյումրիում և Վանաձորում կենսաթոշակը հուլիսի 1-ից վճարվելու է անկանխիկ. բացառությունների խմբում չներառված քաղաքացիները կարող են․

Մինչև 2021 թվականի հունիսի 21-ը դիմել բանկ կամ Հայփոստ: Այս դեպքում հուլիս ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակները ձևավորելու համար բանկը կամ Հայփոստը դիմում ներկայացրած քաղաքացիների տվյալները կտրամադրի Միասնական սոցիալական ծառայությանը։

Մյուս դեպքում, բանկ կամ Հայփոստ դիմելու փոխարեն՝ քաղաքացին կարող է մինչև 2021թ․ հունիսի 30-ը դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին։

https://www.facebook.com/armgovernment/videos/594284458401492

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ