Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ամփոփել է երեկվա՝ շինությունների քանդման աշխատանքները։
Այս մասին տեղեկանում ենք Մարության Facebook-ի էջից, որտեղ նաև տեսանյութ է հրապարակվել։
«Հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումները, ոստիկանության աջակցությամբ միայն Աջափնյակում ապամոնտաժել են հինգ ինքնակամ շինություն», – գրել է քաղաքապետը:
Նա նշում է, որ բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ շինություններ են քանդվել նաև Էրեբունիում, Նոր Նորքում, Դավթաշենում: Մի շարք դեպքերում կառույցների սեփականատերերը ընդառաջ են գնում՝ սեփական միջոցներով քանդելով ապօրինի կառույցները:
Մարությանի խոսքով՝ քաղաքը ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները շարունակվում են: