fbpx
Իրավական

Քննչականում հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ

Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան մարդու իրավունքների և քաղաքացիական հարցերով պատասխանատու Քրիստինա Հանսելին և ԹՊԻՀ բաժնի իրավական հարցերով խորհրդական Ադի Հոլովեյին, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը և միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը:

Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ Քննչական կոմիտեի և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը կրում է շարունակական բնույթ:

Սա տիկին Հանսելի առաջին հանդիպումն է Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ