fbpx
Իրավական

ՄԻՊ-ը մրցանակ է ստացել հայկական PR ասոցիացիայից

Հայկական PR մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա պետական կառույց» անվանակարգում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհված առաջատարի մրցանակը ՄԻՊ-ը հունիսի 25-ին անձամբ է ստացել Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանից:

Այս մասին Արման Թաթոյանը գրել է Facebook-ի իր էջում։

Հայկական Փի Ար ասոցիացիան PR դպրոցի մասնակիցներին Թաթոյանը ներկայացրել է իրենց աշխատանքի սկզբունքները, հանրային հաղորդակցության ոլորտում իրենց ռազմավարությունը, ճգնաժամային իրավիճակում աշխատանքի բարդությունները և այլն:

Նշվում է, որ PR դպրոցի մասնակիցներին հետաքրքրող թեմաները շատ տարաբնույթ էին, և բոլոր մասնակիցներն էլ քննարկման կարևոր հարցեր բարձրացրին:

«Մանրամասն քննարկեցինք Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը շրջանակը, և նորից շեշտեցի, որ Պաշտպանի հաստատությունը ստեղծվել է պետական մարմինների ու պաշտոնյաների գործողությունները վերահսկելու համար, որպեսզի չխախտվեն մարդկանց իրավունքները:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Հայկական PR մրցանակաբաշխության կազմակերպիչներին ու ժյուրիի անդամներին մեր հաստատությանը տրված գնահատականի համար», – ավարտում է գրառումը Թաթոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ