Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցել է ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին՝ Եվրո -2020-ից Շվեյցարիայից ազգային թիմից պարտություն կրելուց հետո (3: 3, 11մ՝ 4:5):
Նա ֆուտբոլիստին հաղորդագրություն է գրել աջակցական խոսքերով:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ի հարձակվողը չկարողացավ անվրեպ իրացնել վճռական 11մ հարվածը: Եվրո-2020-ի 4 խաղերում Մբապեն այդպես էլ գոլ չի խփել:
Այս մասին տեղեկանում ենք Le Parisien- ից: