Հունիսի 30-ին Արցախի ԱԻՊԾ-ն հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Մատաղիսի ուղղությամբ։
- Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել ադրբեջանական քարոզչությանը
- Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումը մնում է առաջնահերթություն
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․
«Աշխատանքն արդյունք չի տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Առաջիկայում նախատեսվող ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1588 աճյուն, որից 2-ը երեկ` Հադրութի շրջանից»։