fbpx
Տնտեսություն

2021-ի տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է դեպի վերև․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2021 թվականի համար 3,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է դեպի վերև։

Այս մասին Փաշինյանն ասաց Կառավարության նիստի ընթացքում։

Նրա խոսքով՝ այժմ 2021-ի համար կանխատեսվում է 6 տոկոս աճ։

Փաշինյանը նշեց, որ բավականին հաջող են իրականացվում պետական բյուջեի եկամտային մասի հավաքագրումները։ Այդ առումով կա կիսամյակի գերակատարում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ