fbpx
Տնտեսություն

2021-ի 1-ին կիսամյակի հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշը գերակատարվել է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2021 թվականի 1-ին կիսամյակում ապահովել է 750.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Ծրագրային ցուցանիշը 1-ին կիսամյակի համար սահմանված է եղել 697.7 մլրդ. դրամ, այսինքն՝ գերակատարումը կազմել է 52.5 մլրդ դրամ կամ 7.5 տոկոս: Միաժամանակ, հարկ վճարողներին է վերադարձվել 83.8 մլրդ դրամ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության բաժնից։

2020 թվականի նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 680.3 մլրդ դրամ, 2019-ին՝ 713.4 մլրդ դրամ, իսկ 2018-ին՝ 572.9 մլրդ դրամ: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 69.9 մլրդ դրամով կամ 10.3 տոկոսով, 2019 թվականի հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 36.8 մլրդ դրամով կամ 5.2 տոկոս, 2018 թվականի հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 177.3 մլրդ դրամով կամ 30.9 տոկոս:

Աճել են նաև հարկ վճարողներին վերադարձված գումարները: 2020 թվականի հունվար-հունիս ամիսների համեմատ աճը կազմել է 18.5 մլրդ դրամ կամ 28.3 տոկոս, 2019 թվականի հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 31.6 մլրդ դրամ կամ 60.7 տոկոս և 2018 թվականի հունվար-հունիս ամիսների համեմատ՝ 34.8 մլրդ դրամ կամ 71.0 տոկոս:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ