Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ԱԺ անկախ պատգամավոր, «Իմ քայլից» հեռացած Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին։
Թագուհի Թովմասյանը պահանջում է Լենա Նազարյանին պարտավորեցնել` փոխհատուցել իր հասցեին վիրավորական արտահայտություն անելու դիմաց և հրապարակային ներողություն խնդրել։
Հայցը ստացվել է հունիսի 30-ին ու մակագրվել դատավոր Սերգեյ Սահակյանին։ Դատավարության օրը դեռ նշանակված չէ։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել հունիսի 3-ին։ Այդ օրվա ԱԺ նիստը վարող Լենա Նազարյանը չէր անջատել խոսափողը եւ լսվեց, թե նա ինչպես «իդիոտկա» անվանում Թագուհի Թովմասյանին։