Business Insider-ի հաղորդմամբ՝ Ջեֆ Բեզոսը հեռացել է Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնից՝ մոտ 197 միլիարդ դոլար կարողությամբ, ինչը 739 489 անգամ գերազանցում է 65-ամյա ամերիկացու միջին սեփական կարողությունը։
Amazon-ը փետրվար ամսին հայտարարել էր, որ Բեզոսն այս տարի հրաժարական կտա և կդառնա ընկերության տնօրենների խորհրդի գործադիր նախագահ:
CNBC-ի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ նա ավելի շատ ժամանակ կհատկացնի այնպիսի նախաձեռնությունների, ինչպիսիք են «Բեզոսի Երկրի հիմնադրամը», Blue Origin տիեզերական ընկերությունը, The Washington Post-ը եւ Amazon Day-1 հիմնադրամը։