Երեկ առավոտյան ոստիկանության Շենգավիթի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել դանակահարված կնոջ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Մեկնել է օպերատիվ խումբ, որը պարզել է, որ 67-ամյա կնոջը դանակահարել է սեփական որդին՝ վիճաբանության ժամանակ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 35-ամյա որդին Տերյան փողոցում հայտնաբերվել և, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Չարբախի բաժանմունք:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։