Հուլիսի 8-ին Արցախի Հանրապետությունում կատարվել է 37 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք:
Նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ըստ աղբյուրի՝ Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9331 քաղաքացու հետազոտություն, որից 934-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2918 դեպք: Կատարվել է 27 283 թեստավորում: