Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկով «Արարատ-Արմենիա» ակումբը ձեռք է բերել կիսապաշտպան Ալվին Տերային, որի հետ արդեն պայմանագիր է ստորագրվել։
Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի էջից։
Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը մինչ հայկական ակումբին միանալը հանդես է եկել վրացական «Սաբուրթալոյի» կազմում։
«Արարատ-Արմենիան» բարի գալուստ է մաղթել Տերային։


