Վաղը՝ հուլիսի 13-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը Զառիթափ համայնքի Նոր-Ազնաբերդ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Վարժանքը տեղի է ունենալու ժամը 10-ից 12-ն ընկած հատվածում։
Նշվում է, որ գործարկվելու է նաև բնակավայրի շչակը։
ԱԻՆ-ը բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։