Երևան-Արմավիր ճանապարհի 13-րդ կիլոմետրին միմյանց են բախվել «Տոյոտա» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Դեպքը տեղի է ունեցել Հուլիսի 14-ին, ժամը 21։10-ի սահմաններում։
Նշվում է, որ «Տոյոտայի» 21-ամյա վարորդ Սամվել Ավետյանը, «Սամանդի» 38-ամյա վարորդ Գուրգեն Եղիազարյանը և 32-ամյա ուղևոր Նարեկ Ասատրյանը մահացել են:
Կատարվում է նախաքննություն։