Ախթալա քաղաքում Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլորվել է 100 մետր խորությամբ ձորը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ին, ժամը 23։00-ի սահմաններում։
Նշվում է, որ մեքենայի 55-ամյա վարորդ Արմեն Սարաջյանը մահացել է:
Կատարվում է քննություն։