fbpx
Աշխարհ

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Ամերիկյան կողմի դրած պայմանների պատճառով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է այցելել ԱՄՆ:

Պայմանն այն է, որ ԱՄՆ-ն պահանջ է ներկայացրել ժամանակավորապես հետ կանչել «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը, հայտնում է երկրի ԱԳՆ-ը:

«Այսօր ԱՄՆ դեսպանատան հայտարարություն է տարածվել այն մասին, որ Վրաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ են հրավիրվել ԱՄՆ, ինչից վրացական կողմը հրաժարվել է ԱՄՆ-ի այն պայմանի պատճառով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը ստիպված կլինի ժամանակավորապես դադարեցնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկումը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Գերատեսչությունն ընդգծել է, որ պայմանների թելադրումով այցի անցկացումը չի համապատասխանում գործընկերային ոգուն, որը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ