ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը բաց կթողնի «Սևիլյայի» դեմ ընկերական հանդիպումը: Ֆուտբոլիստը ունի վնասվածք, որը ստացել է նախորդ շաբաթվա վերջին կայացած մարզման ժամանակ: Նրա վերադարձը նախատեսվում է մեկ շաբաթից:
Վնասվածներ են ստացել նաև Ռաֆինյան և Քոլին Դագբան, իսկ Խուան Բերնատը շուտով կմիանա Մաուրիսիո Պոչետինոյի թիմի ընդհանուր խմբին:
ՊՍԺ-Սևիլյա ընկերական հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 27-ին։
Այս մասին տեղեկացնում է ակումբը։