Հուլիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Զինված ուժերում շարունակվում են նորակոչիկների զինվորական երդման արարողությունները։
Նշվում է, որ 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հերթական հանդիսավոր արարողությունը:
Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և լինել Հայոց բանակի արժանի զինվորը։





