fbpx
Զինված Ուժեր

Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը․ ունենք 1 վիրավոր

Ադրբեջանական զինված ուժերը հուլիսի 29-ին նախ ժամը 03:00-ի, հետո էլ ժամը 08։40-ի սահմաններում խախտել են հրադադարի պայմանավորվածությունն ու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ կարճատև փոխհրաձգություն է ծավալվել, բայց հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։

ՊՆ-ն հայտնում է հրազենային վիրավորում ստացած մեկ հայ զինծառայողի մասին։

Ժամը 09:30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ