ՀՀ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հրամանով Վահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար:
- Խաղաղության բանալին ղարաբաղյան հարցի համապարփակ և տևական կարգավորումն է․ ԱԳՆ
- Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական․ ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Ադրբեջանի ԱԳՆ-ին
Հիշեցնենք՝ Վահան Հունանյանը 2018-2020 թթ․ եղել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը, այնուհետև՝ Ավինյանի խորհրդականը:
Ավելի վաղ՝ 2012-2013 թթ. Հունանյանն աշխատել է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության կցորդ, 2013-2017 թթ՝ Թուրքմենստանում ՀՀ դեսպանության կցորդ, ապա՝ երրորդ քարտուղար: