ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, միգրանտների համար մշակել է MigApp անվճար հավելվածը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
Հավելվածը բազմալեզու գլոբալ առցանց հարթակ է, որի օգնությամբ միգրանտները կարող են անվտանգ և վստահելի տեղեկատվություն ստանալ այն երկրների մասին, որտեղ նրանք մտադիր են այցելել կամ որոնցում մտադիր են բնակվել՝ ապահովելով տեղաշարժը ճանապարհորդությունների ընթացքում։
Հավելվածը նաև տալիս է տեղեկատվություն բժշկական ծառայությունների, երկրի հատուկ տվյալների, տարատեսակ կոնտակտային տվյալների, կամավոր վերադարձի մանրամասների վերաբերյալ։
Հավելվածը հասանելի է Google Play-ում և AppStore-ում: