fbpx
Հասարակություն

Սահմանամերձ Սևքար համայնքի գյուղամիջյան ճանապարհը սալիկապատվում է

Օգոստոսի 11-ին Տավուշի մարզպետարանը հայտնում է սահմանամերձ Սևքար համայնքի գյուղամիջյան ճանապարհը սալիկապատելու մասին։

«Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հերթական աշխատանքային այցով Սևքար համայնքում էր։ Մարզպետը շրջել և ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով համայնքում իրականացվող գյուղամիջյան ճանապարհի սալիկապատման աշխատանքներին։

Ճանապարհաշինական աշխատանքները կավարտվեն դեկտեմբերին: Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է 73.828.620 դրամ, որից 70%-ը պետությանն է բաժին հասել, 30%-ը` համայնքին:

Աշխատանքներն իրականացնում է «ԽաչՄիշՇին» ՍՊԸ-ն»,- նշված է գրառման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ