Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Տեսչական մարմիններն արդեն երկրորդ օրն է՝ խստացված հսկողություն են իրականացնում:
Օգոստոսի 20-ին Լուրերի նկարահանող խումբը հետևել է հանրային տրանսպորտում կատարվող ստուգումներին։
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանը նշել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է տրանսպորտի ոլորտը, մասնավորապես կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրման գործընթացը, մարդատար տաքսի ավտոմոբիլներով իրականացվող ուղևորափոխադրման գործընթացը, երկաթուղային տրանսպորտը, ինչպես նաև Մետրոպոլիտենը: Հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ։